Մեզ՝ իրավապաշտպաններին, սովորեցրել են, որ այդ պահին գործող իշխանությունը, շատ լծակներ ունի, հետևաբար իրավապաշտպանը միշտ պետք է լինի ոչ թե այդ իշխանության կողքին, այլ հակառակ կողմում, որովհետև ճիպոտն այդ իր ձեռքին է: «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Փաստանջյանը:
«Հիմա, եթե մենք համեմատում ենք Վովա Գասպարյանի ոստիկանությունը, և ներկայիս ոստիկանությունը, այն ժամանակ նռնակներ էին նետում, իսկ այս ոստիկանությունը մի ընթացք նռնակ չնետեց, ուղղակի բռնությունները կիրառում էր ֆիզիկական ուժ գործադրելով, որի հետևանքով ես երկու անգամ ստացել եմ մարմնական վնասվածքներ, մինչև տարել են ոստիկանություն, որ քեզ հեսա կբռնաբարեն: Բայց որ փողոցում կարող էր նաև մարդ սպանել այդ ոստիկանությունը, մենք արդեն տեսանք հղի կնոջ դեպքով»:
Մանրամասները՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը